loading...

Գող` սիրտը դող. Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին կորցրել է հանգիստը. Վիդեո

Դիտումներ ` 947
Գող` սիրտը դող. Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին կորցրել է հանգիստը. Վիդեո

ՀՔԾ ներկայանալու լուրն ամբողջովին խաթարել է Ռոբերտ Քոչարյանի հանգիստը. անհերքելի փաստերը, անազատության մեջ հայտնվելու հեռանկարը երկրորդ նախագահի մոտ վերացրել են ինքնավստահության բոլոր հատկանիշները: Սակավախոս Քոչարյանը և նրա գրասենյակի ղեկավարը չեն իջնում լրատվամիջոցների էջերից` կրկնելով հարյուր անգամ ծեծված մտքեր, որոնք ավելի ակնհայտ են դարձնում երկրորդ նախագահի խուճապը:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել para.tv-ին, որի ընթացքում կրկնել է Քոչարյանի վերջին օրերի թեզերը` որոշակի նոր շեշտադրումներով:

Սակայն մինչ հարցազրույցի բովանդակային կողմին անդրադառնալը` տարակուսելի ենք համարում Սողոմոնյանի այն պնդումը, թե ինքը ՀՔԾ-ի հետ քննարկելու է հարցաքննության տեղն ու ժամանակը: Քրեակադատավարական ընթացակարգը հուշում է, որ Քոչարյանի համար չեն կարող լինել արտոնյալ պայմաններ և նա, մյուս վկաների օրինակով, հարցաքննության համար պետք է ներկայանա ՀՔԾ:

Վիկտոր Սողոմոնյանը դարձյալ իր ղեկավարին սահմանազատել է տխրահռչակ 0038 հրամանից` սահմանադրական կարգի տապալման պատասխանատվության սլաքները վերստին հասցեագրելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմը, որն, ի դեպ, մի քանի տարի առաջ Փաստահավաք խմբին խոստովանել է, որ կատարել է Ռոբերտ Քոչարյանի հրամանը: Այս համատեքստում Քոչարյանի թիմի սահմանազատման հետևողական փորձերը թիվ 0038 հրամանից երկու եզրակացության հիմք կարող է տալ: Կամ Քոչարյանը գործարք է առաջարկում ՀՔԾ-ին, ինչի հնարավորությունը միայն տեսական է, կամ էլ` երկրորդ նախագահը վստահ է, որ Միքայել Հարությունյանն այլևս երբեք չի հարացաքննվելու: Խիստ կարևոր ենք համարում, որ Հայաստանի պատկան մարմինները ձեռնարկեն բոլոր միջոցները` Հարությունյանին Հայաստան բերելու համար:

Հակառակ պարագայում` մեծ է հավանականությունը, որ նախաքննության մարմինը կարող է կորցնել Մարտի 1-ի գործի կարևոր ֆիգուրանտներից մեկի հետքերը. Հոկտեմբերի 27-ի գործի օրինակով բոլորը գիտեն, թե Քոչարյանը ինչպես է վարվում կարևոր վկաների հետ:

Սակայն հարցազրույցի մեկ այլ դրվագում Վիկտոր Սողոմոնյանը հակասում է ինքն իրեն և հիմնավորում է, որ Քոչարյանն արտակարգ դրություն է հայտարարել ու բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը սպառնալիք է եղել Հայաստանի անվտանգությանը: Այս պնդումն առավել քան անհեթեթ է, որովհետև Տեր-Պետրոսյանի թիմակիցների դեմ հարուցված քրեական գործերով այդպես էլ չհիմնավորվեց, որ նրանցից մեկը որևէ առնչություն ունի տաս սպանություններից որևէ մեկի հետ կամ ունեցել է զինված հեղաշրջման մտադրություն:

Բացի այդ` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն անտեսում է այն ակնհայտ փաստը, որ 2008-ին գոյություն չի ունեցել արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենք, այսինքն` նախագահի հրամանագիրը հակաօրինական է ցանկացած պարագայում:

Վիկտոր Սողոմոնյանի այսօրվա հարցազրույցի ամենակարևոր դրվագը նրա մեղադրանքն է ՀՔԾ-ին, որին երկրորդ նախագահի թիմը մեղադրում է մի քանի, իրենց խոսքերով, արկածախնդիր և շիզոֆրենիկ մարդկանց վարկածով առաջնորդվելու համար: Այլ խոսքով` հիմքեր են ստեղծվում քննության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար, ինչը ենթադրում է, որ Քոչարյանը չի բացառում Հայաստան չվերադառնալու և ՀՔԾ չներկայանալու տարբերակները:

Բոլոր դեպքերում Հայաստանի պատկան մարմինները պետք է մեծացնեն զգոնությունը, որովհետ Ռոբերտ Քոչարյանն, որպես կանոն, զազրելի քայլերի է դիմել փակուղային իրավիճակներում:

https://www.1in.am/2389675.html

loading...

Փակել